Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

ՈՒսանող-մարզիկները կմասնակցեն եվրոպական համալսարանական առաջնությունների

ՈՒսանող-մարզիկները կմասնակցեն եվրոպական համալսարանական առաջնությունների
19.09.2013 | 11:18

2012թ. Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան դարձավ Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի լիիրավ անդամ՝ հենց նույն տարում մասնակցելով Եվրոպայի համալսարանական անդրանիկ ուսանողական խաղերին։ Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը, 2013-ին Հայաստանը մի շարք մարզաձևերից մասնակցելու է եվրոպական համալսարանական առաջնությունների։

Որպես կանոն, Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիան իրար հաջորդող տարիներից մեկում անցկացնում է եվրոպական համալսարանական խաղեր, իսկ մյուս տարում անցկացվում են տարբեր մարզաձևերի առաջնություններ։ Հոկտեմբերի 3-6-ը Պորտուգալիայում կայանալիք ձյուդոյի Եվրոպայի համալսարանական առաջնությանը մարզիկների պատվիրակություն կներկայացնի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ Իսկ նոյեմբերի 22-24-ը Մոսկվայում կայանալիք թեքվանդոյի Եվրոպայի համալսարանական առաջնությանը կմասնակցեն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հավաքական թիմերը։ Հովհաննես Գաբրիելյանը նշում է, որ մարզաձևերն այնպիսին են, որ մենք կարող ենք մեդալների ակնկալիքներ ունենալ։

Հ. Գաբրիելյանն ընդգծեց նաև, որ Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի առաջնություններին մասնակցելու հայտեր պետք է ներկայացնեն բուհերը։ Մեր բուհերը ցանկության դեպքում, չխնայելով իրենց միջոցները, կարող են մասնակցել եվրոպական ուսանողական մարզական տարբեր միջոցառումների՝ մրցելով ամենահայտնի համալսարանների ուսանողական թիմերի հետ, ինչը մեծ խթան կլինի ուսանողական սպորտը զարգացնելու գործում։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2930

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ